+374(60) 51-62-51

Բլումբերգ գործակալության տեղեկությունների համաձայն Մայքրոսոֆթ կորպորացիան էժանացրել է Windows 8.1 օպերացիոն համակարգի արժեքը OEM արտադրողների համար 70%-ով հասցնելով այն 50$-ից 15$-ի: Սակայն խոսքը գնում է այն սարքավորումների մասին, որոնց արժեքը չի գերազանցում 250$-ը: Ենթադրվում է, որ այս էժանացումը Մայքրոսոֆթ ընկերությանը հնարավորություն կտա մրցակցել «Քրոմոբուքերի» հետ: Քրոմբուքը՝ նեթբուքի մի տեսակ է, որն աշխատում է Chrome OS համակարգով:

Ինչպես նշում է The Verge գործակալությունը Մայքրոսոֆթը այդ քայլով փորձ է անում ավելացնել շուկայում Մայքրոսոֆթ օպերացիոն համակարգերի մասնաբաժինը: Օրինակ անցյալ տարի Մայքրոսոֆթը քննարկում էր Windows Phone և Windows RT լիցենզիաների անվճար տրամադրումը հեռախոս արտադրողներին: