+374(60) 51-62-51

Այսօր չափում ենք թե ինչքան լավ ենք տիրապետում ստեղներին

Եթե դուք միշտ ցանկացել եք պարզել, թե ինչքան արագ եք մուտքագրում բառերը ստեղների միջոցով, ապա Սահակ-Սերվիսը առաջարկում է գնալ այս հղմամբ՝ http://10fastfingers.com և անցնել թեստավորումը, որի համար անհրաժեշտ է սեղմել "Start a Typing Test"-ը և լեզուների ցուցակում ընտրել Ձեր ցանկացած լեզուն, ընդ որում հայերենը նույնպես առկա է: Ընդհանուր տեստը տևում է ավելի քիչ, քան մեկ րոպե: Այս ընթացքում դուք պետք է տպեք, ինչքան հնարավոր է շատ բառեր, որոնք ցուցադրվում են վերևի հատվածում: Ավարտելուց հետո երևում է արդյունքը, որը ցույց է տալիս թե մեկ րոպեում քանի բառ եք կարողանում տպել: Այստեղ նաև հնարավորություն ունեք կիսվել ձեր տվյալներով ընկերների հետ Facebook-ում: