+374(60) 51-62-51

Ապրիլի 2-ին Երևանի ժամանակով ժամը 14:00-ին Բաղրամյան 69 հասցեում, տեղի ունեցավ Սահակ-Սերվիս ընկերության նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը:

Ընկերության հիմնադիր տնօրենը Հակոբ Յուրիի Սահակյանը իր դուստրերի Եվայի և Մարիայի օգնությամբ կտրեց կարմիր ժապավենը և հյուրերի ու աշխատակիցների ուղեկցությամբ բոլորը մտան նորաբաց խանութ:

Պարզվեց որ Ապրիլի 2-ը իզուր չէր ընտրված, որպես բացման օր: Ուղիղ 10 տարի առաջ, այս նույն օրը Հակոբ Սահակյանը ավելի համեստ պայմաններում Երևան քաղաքում բացեց իր առաջին գրասենյակը: Հիմնական գործունեությունը համակարգիչների սպասարկումն էր:

Կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով նոր հաճախորդներ և կարողանալով գոհացնել այդ հաճախորդների պահանջները Հակոբ Սահակյանը գրանցեց կազմակերպությունը, անվանելով այն՝ Սահակ-Սերվիս:

Հետագայում 2011-ին բացվեց ևս մեկ գրասենյակ: Կոմիտաս 3/123 հասցեում, որը դարձավ Սահակ-Սերվիս-ի սպասարկման կենտրոններից և գործում է մինչև օրս: