+374(60) 51-62-51

Ամենաարագագործ սուպերհամակարգիչը մոտ 330.000 անգամ արագ է քան Core i7 պրոցեսորով համակարգիչը: Միևնույն ժամանակ այն ծախսում է 89.000 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա:

Սուպերհամակարգիչները օգտագործվում են ամենատարբեր ոլորտներում: 54% արդյունաբերության, 23% հետազոտությունների, 17% գիտության և ուսուցման, 4% կառավարության և 3% այլ ոլորտներում:

Սուպերհամակարգիչների առաջին հորիզոնականն է զբաղեցնում չինական Tianhe-2 սուպերհամակարգիչը 33.862 տեռաֆլոպս արտադրողականությամբ, հոսանքի ծախսը 17.8 Մեգավատ, Հիշողությունը 1024 Տեռաբայթ, Միջուկների քանակը 3.120.000, օպերացիոն համակարգը Kylin Linux: Երկրորդ տեղում է գերմանական Juqueen սուպերհամակարգիչը 5008 տեռաֆլոպս արտադրողականությամբ, հոսանքի ծախսը 2.3 մեգավատ, հիշողությունը 459 Տեռաբայք, միջուկների քանակը 458.752, օպերացիոն համակարգը Linux: Եվ երրորդ տեղում է ամերիկյան Qequoia սուպերհամակարգիչը հետևյալ ցուցանիշներով՝ համապատասխանաբար 17.173 / 7.9 / 1572 / 1.572.864 / Red Hat Linux