+374(60) 51-62-51

Ծրագրային

  • Այս խորհուրդների շնորհիվ ձեր աշխատանքը համակարգչի հետ ավելի հարմար և արդյունավետ կլինի:
  • WINDOWS 7 Բացում ենք ուղեցույցի նոր պատուհաններ ադմինիստրատորի իրավունքով:
  • Windows 7-ը անվտանգության նկատառումներով թույլ չի տալիս բացել ուղեցույցի նոր պատուհան լռելյայն ադմինիստրատորի իրավունքով: Դրա համար անհրաժեշտ է նոր կրկնօրինակ բացել և ամեն անգամ Start մենյուից հատուկ ռեժիմ նշանակել այդ գործընթացի համար: Սակայն կարելի է խուսափել դրանից Windows-ի ռեգիստրը թեթևակի շտկելով: Բայց սկզբում բացե՛ք ուղեցույցը 'Win+E' ստեղների համադրությամբ: 'Կարգավորել' բաժնում ընտրե՛ք 'Թղթապանակների և փնտրման պարամետրեր' կետը: Բացված պատուհանում անցե՛ք 'Դիտում' ներդիրին: Ընտրե՛ք 'Թղթապանակներով պատուհանի գործարկում առանձին գործընթացով' և սեղմե՛ք OK: Այժմ անհրաժեշտ է ռեգիստրում բացված թղթապանակների համար հաստատել ադմինիստրատորի ռեժիմը: Դրա համար սեղմե՛ք 'Win+R' ստեղները և մուտքագրե՛ք 'regedit': Հաստատե՛ք հարցումը սեղմելով OK: Բացված պատուհանի մեջ խմբագրի ռեգիստրում անցե՛ք բաժնի ծածկագրին՝ 'HKEY_CLASSES_ROOT\AppID\| C D C B C F C A – 3 C D C – 4 3 6 f – A4E20E02075250C2]': Մկնիկի աջ կոճակով սեղմե՛ք ծածկագրի վրա և ընտրե՛ք 'ջնջել': Փակե՛ք ռեգիստրի խմբագիրը և վերբեռնե՛ք համակարգիչը: Դրանքից հետո կարող եք բացել Windows-ի ուղեցույցը Start մենյուից ադմինիստրատորի իրավունքով: Բացի այդ, հնարավորություն կմնա այդ ռեժիմը բացել նաև կոնտեքստային մենյուից:
  • WINDOWS Վերացնում ենք համակարգչի ռեսուրսների վրա մեծ ծանրաբեռնվածության ժամանակ առաջացող խնդիրները
  • Երբ կոշտ սկավառակը, որի վրա աշխատում է օպերացիոն համակարգը լցված է ֆայլերով, համակարգի աշխատանքը անապահով և ռիսկային է դառնում: Մեր խորհուրդները կօգնեն արագացնել Windows-ի աշխատանքը և նվազեցնել սկավառակի ծանրաբեռնվածությունը: Բացե՛ք հրահանգների դիսպետչերը (Task Manager), մկնիկի աջ կոճակով սեղմելով հրահանգների պանել (Taskbar) և կոնտեքստային մենյուից ընտրելով համապատասխան կետը: Անցե՛ք 'Գործընթաց' ներդիր և դրանցից փակե՛ք ձեզ ոչ պետքականները: Դրա համար պարզապես նշեք դրանք և սեղմե՛ք ներքևում գտնվող 'Դադարեցնել գործընթացը': Հնարավոր է, որ ձեզ մոտ համակարգի միացման ժամանակ շատ ծրագրեր են բացվում: Բացե՛ք Start մենյուն և փնտրման տողում գրե՛ք 'msconfig': Հաստատման համար սեղմե՛ք 'Enter': 'Ինքնաբեռնում' ներդիրում հանե՛ք դրոշակները բոլոր այն ծրագրերից, որոնք ձեզ այնքան էլ անհրաժեշտ չեն օպերացիոն համակարգը միանալիս: 'Ծառայություններ' ներդիրում արտացոլվում են բոլոր գործարկված համակարգային ծառայությունները: Ընտրե՛ք 'Փակել Microsoft-ի բոլոր ծառայությունները' դրոշակը և հանե՛ք նշումները այն ծառայություններից, որոնք ձեզ պետք չեն: Կատարված փոփոխությունները պահպանե՛ք սեղմելով OK: Վերբեռնե՛ք համակարգիչը, որպեսզի կատարված փոփոխությունները ուժի մեջ մտնեն: Տեղադրված մեծ քանակի ծրագրերը նույնպես կարող են լցնել սկավառակը: Start մենյուում բացե՛ք Կառավարման պանելը, ընտրե՛ք 'Ծրագրեր և բաղադրիչներ'-ը և ջնջե՛ք այն ծրագրերը, որոնք ներկա պահին չեք օգտագործվում:
  • WINDOWS 8.1 Թույլ չենք տալիս ընթացիկ ծրագրերի վահանակում (taskbar) մի քանի պատուհանների խմբավորումը
  • Եթե չեք ուզում, որ ընթացիկ ծրագրերի վահանակում նմանատիպ պատուհանները խմբավորվեն, այդ ֆունկցիան կարելի է հեշտությամբ անջատել: Դրա համար մկնիկի աջ կոճակը սեղմե՛ք Կառավարման վահանակի վրա և կոնտեքստային մենյուից ընտրե՛ք 'Հատկանիշներ' կետը: Կառավարման վահանակ ներդիրում անցե՛ք 'կառավարման վահանակի կոճակներ' ցուցակին: Եթե ուզում եք ամբողջությամբ անջատել խմբավորման ֆունկցիան, ընտրե՛ք 'Չխմբավորել': Բացի դրանից, կա 'Խմբավորել կառավարման վահանակի գործարկման ժամանակ' ֆունկցիա:
  • WINDOWS 7 Ուղղում ենք 'Բացել…միջոցով' մենյուն որոշ ծրագրերի համար
  • Եթե կոնտեքստային մենյուում 'Բացել…միջոցով' ֆունկցիան անհասանելի է, մտե՛ք 'Կառավարման վահանակ' և անցե՛ք 'Ծրագրեր' կետին: Սեղմե՛ք 'Լռելյայն ծրագրեր' և ընտրե՛ք 'Ընտրել լռելյայն ծրագրեր': Ձախ կողմում կգտնեք ֆայլերի բացման համար նախատեսված հավելված: Նշե՛ք ծրագիրը և սեղմե՛ք 'ընտրել լռելյայն այս ծրագիրը':